Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։

Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4635), Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4630), Լորենցո Մուզետին (Իտալիա, 4140), Հոլգեր Ռունեն (Դանիա, 3530), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 3420) և Բեն Շելթոնը (ԱՄՆ, 3130)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում է նահանջել մեկ տեղով։ 22-ամյա թենիսիստուհին 1150 միավորով այժմ 49-րդն է։

Կանանց մենախաղի առաջին ռակետն Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640), երկրորդը` Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), երրորդը` Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6483)։ Չորրորդ տեղ է բարձրացել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4943)։ Հնգյակը եզրափակում է Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806)։

Leave a Comment