3 օր է՝ ԱԱԾ մեկուսարանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, չնայած նրան կալանավորելու դատախազության ներկայացրած հիմքերը որևէ աղերս չունեն օրինականության հետ՝ ըստ նրա փաստաբանների: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ սրբազանի փաստաբանական թիմը փակագծեր է բացել հունիսի 27-ին Էջմիածնում իրավապահների գործողություններին Շիրակի թեմի առաջնորդի արձագանքին: Նրանց խոսքով՝ Միքայել արքեպիսկոպոսը, ինքնակամ ներկայանալով քննչական կոմիտե, բախումներ է կանխել: Փաստաբաններն անդրադարձել են նաև Միքայել սրբազանի՝ վարչապետի թեկնածու դառնալը մերժելու մասին հայտարարության հրապարակմանը: