Առանց թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով հրդեհ է բռնկվել․ ՀԷՑ

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի ավտոմեքենաների կայանատեղիում հրդեհ է բռնկվել, ըստ նախնական տվյալների, առանց համապատասխան թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Նշվում է, որ առաջացած կարճ միացման հետևանքով այրվել է մի քանի կայանած մեքենա։

Ընկերությունը հորդորել է սեփական նախաձեռնությամբ չիրականացնել անօրինական գործողություններ, որոնք կարող են հանգեցնել անվտանգության կանոնների խախտման և նման հետևանքների։

Leave a Comment