
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում կստորագրի Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները մեղմացնող գործադիր հրամանագիր։ Այս մասին հայտնել է Սպիտակ տանը հավատարմագրված CBS-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Այսօր Թրամփը կստորագրի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնող հրամանագիր»,- գրել է նա X-ում։
Մայիսի 4-ին Թրամփը Ռիադում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր վերջին 25 տարվա ընթացքում։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգթոնը կսկսի վերացնել Դամասկոսի նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառված սահմանափակումները Հաֆեզ ալ-Ասադի և նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի կառավարման ժամակաշրջաններից։