Արմավիրում քամու հետեւանքով շենքի տանիքը պոկվել ու ընկել է կայանված 7 մեքենայի վրա

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային  միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։

Leave a Comment