Ո՞վ է Ալիևի անվտանգության ծառայության նոր ղեկավար Ֆարիդ Ասկերովը – Live News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Ֆարիդ Ասկերովը եղել է Ադրբեջանի Ազգային կարատեի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ։

Նա այդ պաշտոնում ընտրվել է 2017 թվականին՝ աշխատելով «Փաշա Հոլդինգ»-ում։

Իմ կողմից ասեմ, որ սա Փաշաևների կլանին պատկանող կառույց է։ Փաստորեն Ալիևն իր անվտանգության հարցը ևս վստահեց տիկնոջ կլանին ծառայած Ֆարիդ Ասկերովին։

Իսկ դեռևս 2019-ից մեկնարկած Հեյդար Ալիևյան գվարդայի ներկայացուցիչներից ազատվելու քաղաքականության մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ»։

Leave a Comment