Վարչապետն ընդունել է Կայա Կալասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցեր, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորությունները:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment