Այսօր Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների: Ադրբեջանցի իրավապահները նրանց ներկայացրել են իբր Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներ, որոնք լրտեսություն են արել Ռուսաստանի համար: Այս ֆոնին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝ Բաքվի «անբարյացակամ գործողությունների» և «ռուս լրագրողների անօրինական կալանքի» կապակցությամբ: