Ուկրաինական կամիկաձե դրոնը հարձակվել է Գորլովկայի բանկի վրա

Բաժանորդագրվել

Հաղորդվում է շենքի ճակատային մասի վնասման և խաղաղ բնակչի վիրավորման մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե դրոնը գրոհել է Դոնեցկի Հանրապետության Գորլովկա քաղաքի բանկի մասնաճյուղի վրա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարվածը հասցվել է բաժանմունքի մուտքի վերևի քիվին: Վնասվել է շենքի տանիքը, ապակեպատումը և ճակատային մասը։

«Կամիկաձե անօդաչուն Գորլովկայում հարձակվել է բնակելի շենքի վրա, հարվածել Կոմսոմոլսկայա փողոցում գտնվող բանկի մասնաճյուղին։ Շենքի ճակատային մասի աննշան վնաս է գրանցվել», – հայտնել են ԴԺՀ-ի ղեկավարի և կառավարության աշխատակազմի՝ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով վարչությունից:

Ականատեսների խոսքով՝ թեթև վիրավորում է ստացել մեկ խաղաղ բնակիչ։

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Քաղաքում են տեղակայված «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկությունները։

Leave a Comment