Իսրայելը հայտարարել է, որ Սիրիայի հետ «առաջխաղացում գրանցող բանակցություններ» է վարել, բայց երկիրը լքելու ծրագրեր չունի

Իսրայելը և Սիրիան «առաջխաղացում գրանցող բանակցություններ» են վարում երկկողմ համաձայնագրի շուրջ, «Times of Israel»-ին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։
Պաշտոնյան նշել է, որ շփումները կենտրոնացած են անվտանգության հարցերի համակարգման վրա։
«Ի վիճակի՞ է դա [անվտանգության միջոցառումներից] ավելիին հանգեցնել։ Կսպասենք և կտեսնենք։ Ներկա պահին որևէ կոնկրետ բան չկա։ Անկասկած, կա Աբրահամի համաձայնագրերն ընդլայնելու ցանկություն, և գաղտնիք չէ, որ մենք ցանկանում ենք Սիրիան տեսնել այդ գործում։ Եվ գուցե նման հնարավորություն ստեղծվի»,- ասել է նա։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ նույնիսկ եթե Սիրիան և Իսրայելը համաձայնության գան, «մենք ո՛չ սիրիական Հերմոնը, ո՛չ էլ Գոլանի բարձունքները չենք լքի»։
«Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաանկարծես թե ճիշտ ուղու վրա է՝ փորձելով ստեղծել ինչ-որ կառավարություն, որը կշահի տնտեսությունից և ներդրումներից, թեև դա էլ դեռ միանշանակ չէ։ Մենք շատ զգույշ ենք, շատ զգույշ»,-նշել են պաշտոնյաները:

Leave a Comment