https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=70ba6d5f42
«Ատլետիկոյի» պաշտպանը լքել է ակումբը
Պաշտպան Ռեյնիլդո Մանդավան այլևս «Ատլետիկոյի» խաղացող չէ։
Մադրիդյան ակումբը 31-ամյա խաղացողի հեռանալու մասին հայտարարել է իր պաշտոնական կայքի միջոցով՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Ռեյնիլդոն «Ատլետիկոյի» կազմում խաղացել է 2022 թվականի հունվարի վերջից։ Այդ ժամանակվանից ի վեր պաշտպանը խաղացել է 103 պաշտոնական խաղ, որոնցում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում թիմակցին։
«Ատլետիկոն» շնորհակալություն է հայտնել Ռեյնիլդոյին իր խաղի համար և մաղթել հաջողություններ հետագա խաղացողական կարիերայում։ Հիշենք, որ «Ատլետիկոն» բավականին վաղ դուրս մնաց ակումբային աշխարհի առաջնությունից։ Դիեգո Սիմեոնեի թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։