Գորշ Գայլ պաշտող Հայատյացը արձագանքեց ոռնոցին
Ու Սրբազան Հայաստանս դագաղներով լցվեցին…
Տարոսիկը մուրճին կապած` Ֆռֆռում է «ԴՈՒԽ»-ովը`
Ծիլ չտված հերոսների Դագաղների Մեխողը…
«Նոր Հայաստան» բղավելով` ուղեղներդ լվացին,
Սակայն հետո անտառներդ «Գորշ Գայլեր»-ով լցրեցին…
Անտառներում ընդամենը վեց հոգի էին մնացել…
Գոնե իրենց չփրկեցիք… Գայլի՛ ռեռը գցեցիք…
Փող է դարձել խաղաղության՝ փողով հողերն Հանձնողը…
Ազգասեր է հանկարծ դարձել` դարպասները Բացողը…
«Կապիտուլյանտ» բառի վրա գռգռվում են «բել»-երը…
Հին զուռնան են նորից զռռում. «Մեղավոր են հները»…
Իր սեփական ստվերից անգամ Երկյուղի մեջ Ընկնողը,
Ահը սրտում, միշտ վախվորած էս կողմ-էն կողմ Նայողը,
Մասնաշենքից մյուս մասնաշենք զենք ու զրահով Քայլողը
Իրեն գելխեղդ, գամփռ է կարծում հիմա кըрыш Փնտրողը…
Մետրոներում ԿՈՒՏ է տալիս, մարդկանց բուկլետ Բաժնողը…
Լավ, ո՞նց զսպես ու ո՞նց չասես. «Դրա ԿՈՒՏԸ ուտողը…»
Հայորդիք է փռում գետնին՝ Արյան Գետեր Տենչողը`
Իջեւանցի Ազգուրացը` Մարդկանց Կաշին Քերթողը…
Քաղաքացուն հայհոյում է, թավալ տալիս գետնովը…
Թշնամու դեմ վիզը ծռում, վախից պոչը քաշողը…
Զազրաբերան, լկտիախոս ու պղծաշուրթ ոհմակը
Մի տես ներսում ո~նց է հաչում «իմ քայլ» կոչված թայֆովը…
Խառնվել են դեսպանները՝ պարացնում են թելերը…
ՀԱՅԿԻ տանը feast են անում ազգակործան բելերը…
Ախորժակն է թուրքի բացվել` քեֆ են անում Գելերը…
«Բաստիոն» են հիմա կոչում գեղից բերված սելերը…
Քահանային դա՛ս է տալիս` մոլլի՛ ոտը Լիզողը…
Քարոզիչ է հիմա դարձել՝ Վեհարանը Զավթողը…
Որպես «սուրբ» է հանդես գալիս Սրբավայրը Պղծողը…
«Հայաստան» է հիմա ղժժում` թուրքի Լոլոն երգողը…
Տղերք, տարին շուտով կտանք, գերիներին բերել ե՞ք…
ՀԱՅԿԻ սերո՛ւնդ, քեզ եմ դիմում. «Մեղավորին պատժել ե՞ք…»
Հարցն է մնում օդից կախված. «Քանի՞ զոհված տղերք կան»…
«Ու դեռ քանի՞ անհայտ կորած ու չթաղված դիեր կան…»:
Աշխատավարձ համ էլ премия` աշխարհը ոտի տակ է`
Գեղից բացի բան չտեսած ինքնահռչակ բելերն են…
Զըվարթ, անդարդ, երջանիկ են «քպ»-ական մերերը…
Եռաբլուրում` լաց ու կոծ է` որդեկորո՛ւյս մայրերն են…
Ալլա Հակոբյան, գրող
2021 թ., հունիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրարշավի ժամանակ