
Ադրբեջանի ոստիկանությունը հանել է Բաքվում գտնվող «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակի մուտքի շրջափակումը։
Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ նշելով, որ այս պահին շենքի դիմաց հերթապահում են պարեկային ծառայության աշխատակիցներ։
Նշենք նաև, որ «Sputnik Ադրբեջանի» ավելի քան 10 աշխատակից դեռ գտնվում է Բաքվի գրասենյակում։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաքվի «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում հատուկ գործողության մասին:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը ձերբակալել են լրագրողներին: