Սեսար Ասպիլիկուետան հեռացավ Ատլետիկոյից — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի՝ ակումբը լքելու մասին: 35-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2023 թվականից՝ անցկացնելով 54 հանդիպում, խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում:

«Շնորհակալություն, Սեսար, քո նվիրվածության և առաջնորդության համար «Ատլետիկոյում» անցկացրած ժամանակահատվածում: Մաղթում ենք հաջողություն հետագա մարտահրավերներում», — նշված է ակումբի հայտարարությունում:

Ասպիլիկուետան նախկինում հանդես է եկել «Չելսիում», «Մարսելում» և «Օսասունայում»: «Չելսիում» անցկացրած տարիների ընթացքում նա երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգան և երկու անգամ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը: Նա նաև երկար տարիներ եղել է Իսպանիայի ազգային հավաքականի անդամ:

Transfermarkt կայքի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է մոտ 1.5 միլիոն եվրո:

Leave a Comment