Ռուսական իշխանությունը ծնել է էս հայ փալասներին որպես օլիգարխ, հիմա ոչնչացնում է. Շիրինյան. տեսանյութ


«Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ իշխանազավթումը մեծագույն հանցագործություն է՝ անկախ նրանից՝ արյունո՞վ է դա արվում, թե՞ ոչ:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իրավապահների կանխած ահաբեկչական ակտին, որը ծրագրել էր կարգավիճակը սառեցրած հոգևորական Վազգեն (Բագրատ) Գալստանյանը:

Ըստ նրա՝ այս մարդիկ մտածում էին, թե ՀՀ-ում իշխանությունը թույլ է, ինչ ուզեն կանեն. իրենց դեմ խաղ չկա:

«Գարեգին ուզուրպատորի հարցը շատ արագ լուծել է պետք. անթույլատրելի է ձգձգելը: Ժողովուրդը իրավունք ունի կաթողիկոս ունենալու, ոչ թե Մոսկվայի մարդ: Ինքը պետք է հեռանա, եթե չէ, իրավապահ համակարգը պետք է աշխատի»,- ասում է նա:

Շիրինյանը միաժամանակ նկատում է՝ շատ մարդիկ ասում են, որ կաթողիկոս կոչվածը իրենց «քցել է», ասենք՝ շինարարություն է պատվիրել, բանվորների փողը չի տվել, նյութեր է բերել տվել, փողը չի տվել, պետք է պարզել՝ փողերը կերե՞լ է:

«Ռուբեն Վարդանյանին Մոսկվան ուղարկեց, որ վարչապետ դառնա, վարի գնաց ու գնաց բանտ, Կարապետյանին ուղարկեցին, գնաց զնդան, Արա Աբրահամյանը տեսնենք՝ ինչ կանի: Ռուսական իշխանությունը ծնել է էս հայ փալասներին որպես օլիգարխ, հիմա ոչնչացնում է»,- կարծում է զրուցակիցը:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե անթույլատրելի էր, որ իրավապահները մտան Մայր Աթոռի տարածք՝ կուսակցության փոխնախագահը նկատում է. «Երկրի անվտանգության ուժերը երբ ու որտեղ ուզեն կթափանցեն, նույնիսկ Եկեղեցի, այլապես պետություն չենք»:

Խոսելով նաև կալանավորված Շիրակի թեմի առաջնորդի մասին՝ նա ասում է. «Աջափսանդալյանն իր ճակատագիրը աջափսանդալի վերածեց՝ լափառոշ-լափառոշ խոսելով»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են՝ Շիրինյանն ասում է՝ սրանով նա մատնում է, որ այս ամենի հետևում իրենք են կանգնած:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

468 դիտում

Leave a Comment