ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը «Հայլուրի» խնդրանքով մեկնաբանել է լուրերը, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ազատության գինը կարող է լինել ՀԷՑ-ի կառավարումը կառավարությանը տալը: Մամուլում շրջանառվող այդ լուրերի համաձայն՝ Փաշինյանը հասկացել է՝ ՀԷՑ-ի պետականացումը անհնար բան է, ուտի այլընտրանք է մտածել՝ ՀԷՑ-ը որպես սեփականություն Սամվել Կարապետյանին, բայց այն կկառավարի գործադիրը, այդ գործարքի գինն էլ կլինի Սամվելի Կարապետյանի ազատությունը: