https://arm.sputniknews.ru/20250630/avinjann-ynddem-qaghaqashinutjan-kvomitei-pakel-te-voch-urbane-govam-hartaky-90810395.html
Ավինյանն ընդդեմ քաղաքաշինության կոմիտեի` փակե՞լ, թե՞ ոչ urban.e-gov.am հարթակը
Ավինյանն ընդդեմ քաղաքաշինության կոմիտեի` փակե՞լ, թե՞ ոչ urban.e-gov.am հարթակը
Sputnik Արմենիա
Այս հարթակը գործարկվել է 2025 թ. հունվարի 1–ից և նախատեսված է, որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունը իրականացվի բացառապես… 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T21:38+0400
2025-06-30T21:38+0400
2025-06-30T21:38+0400
քաղաքաշինության կոմիտե
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89123400_0:0:1200:676_1920x0_80_0_0_164fb4cf5c3e84f56d021758c962b321.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից գործարկված urban.e-gov.am հարթակից։ Նա այդ մասին այսօր ասել է քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։«6 ամիս անցել է, և եթե համակարգը շարունակի այս ձևով աշխատել, դրա անհնարինության բերումով ստիպված կլինենք հրաժարվել դրանից։ Սա հայտնում եմ ի լուր աշխարհի և ցավով եմ հայտնում»,– հայտարարել է նա։Նշենք, որ այս հարթակը գործարկվել է 2025 թ. հունվարի 1–ից և նախատեսված է, որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունը իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:Ավինյանն այն համոզմանն է, որ հարթակը դժվարություններ է ստեղծում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։ Քաղաքապետն անգամ կարծում է, որ ընդհուպ պետք է դիտարկել հարթակի` ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը:Ավինյանն այս հայտարարություններն արել է այսօր առավոտյան, սակայն քիչ առաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տարածեց տրամագծորեն հակառակ հաղորդագրությունը, ըստ էության, հերքելով քաղաքապետի խոսքերը։Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։«Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400–ը՝ միայն Երևանում»,– նշել են կոմիտեից։Քաղաքաշինության կոմիտեն միաժամանակ համագործակցության առաջարկ է արել` նշելով, որ պատրաստ է գործընկերների հետ քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են էլ ավելի հեշտացնել հարթակից օգտվողների ամենօրյա աշխատանքը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89123400_23:0:924:676_1920x0_80_0_0_bb391257caf08332f005f726ea003990.jpg
քաղաքաշինության կոմիտե, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, շինարարություն
քաղաքաշինության կոմիտե, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, շինարարություն
Այս հարթակը գործարկվել է 2025 թ. հունվարի 1–ից և նախատեսված է, որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունը իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
«6 ամիս անցել է, և եթե համակարգը շարունակի այս ձևով աշխատել, դրա անհնարինության բերումով ստիպված կլինենք հրաժարվել դրանից։ Սա հայտնում եմ ի լուր աշխարհի և ցավով եմ հայտնում»,– հայտարարել է նա։
Նշենք, որ այս հարթակը գործարկվել է 2025 թ. հունվարի 1–ից և նախատեսված է, որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունը իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
Ավինյանն այն համոզմանն է, որ հարթակը դժվարություններ է ստեղծում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։ Քաղաքապետն անգամ կարծում է, որ ընդհուպ պետք է դիտարկել հարթակի` ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը:
«Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու»,– շեշտել են կոմիտեից։
Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։
«Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400–ը՝ միայն Երևանում»,– նշել են կոմիտեից։
Քաղաքաշինության կոմիտեն միաժամանակ համագործակցության առաջարկ է արել` նշելով, որ պատրաստ է գործընկերների հետ քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են էլ ավելի հեշտացնել հարթակից օգտվողների ամենօրյա աշխատանքը։