Հաղթահարել վախը

Հաղթահարել վախը

30.06.2025 | 21:59

Հուլիսի 1

Սիրելիներ, սիրեք միմյանց, քանի որ սերն Աստծուց է և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց Է ծնված ու ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է:

Ա. Հովհաննես, 3. 7 : 8

Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել:

Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջն այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք, ինչ էլ որ պատահի:

Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ սերն ու խնդությունն է Իմ կամքն ընդունելու իրական նշանը:

Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ:

Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց հետ, ում հանդիպում եք. լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կքվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ:

Մի’ վախեցեք:

Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևը ու հաղթեցի նրան.

«Հոգու սրով, որ Աստծո Խոսքն է»:

Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը` չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. արագ ու ճիշտ պատասխանը` հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ: Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն:

Արտասանված բառը իր յուրահատուկ ուժն ունի: Վախը մի համարեք, իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն` իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել:

Մեկնաբանություններ

Leave a Comment