ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի’ Լիդյա, երբևէ չէի պատկերացնի, որ կկարդամ ՔԿՀ-ից գրված նամակդ։ Դու երկար տարիներ եղել ես Տավուշի թեմի ոգին ու սիրտը։ Քո ազնվությունը, պարկեշտությունն ու նվիրվածությունը բնորոշ է միայն քեզ։
Դու մշտապես եղել ես այնտեղ, որտեղ օգնության կարիք է եղել։ Իմ մտքերը ամեն վայրկյան քո և ապօրինաբար ձերբակալված մեր մյուս ընկերների հետ են։ Դուք հիմա շատ ավելի ազատ եք, քան մենք։ Քանզի կարող են շղթայել մարդուն, բայց ոչ երբեք նրա հոգին։