Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի մասին են հարցաքննել Հարությունյանին և Ղուկասյանին

https://arm.sputniknews.ru/20250630/haj-gerineri-daty-baqvum-inchi-masin-en-harcaqnnel-harutjunjanin-ev-ghukasjanin-90815369.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90811355_62:0:1129:800_1920x0_80_0_0_04ef2d9d67654da5c52b3946ccd5943d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բաքու, դատ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, արցախ, լեռնային ղարաբաղ, արայիկ հարությունյան, արկադի ղուկասյան

բաքու, դատ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, արցախ, լեռնային ղարաբաղ, արայիկ հարությունյան, արկադի ղուկասյան

Բաժանորդագրվել

«Դատավարությանը» կշարունակվի հուլիսի 3-ին:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը, ի վերջո, հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել». նման խոստովանություն է այսօր Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ արել Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Նա հերքել է որևէ դավադրության մասին լուրերը։

Հարցաքննվել է նաև մեկ այլ նախկին նախագահ՝ Արկադի Ղուկասյանը։

Նրան հարցեր են ուղղվել «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության (սեփականատեր Վալերի Մեժլումյան) գործունեության վերաբերյալ, որը 2022 թվականին կասեցրել է Լեռնային Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործումը: Ղուկասյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ «ստացված պղինձը արտահանվել է Հայաստան»:

Նիստին հիշատակվել է նաև Արցախում ներդրող Վարդան Սրմաքեշի բիզնեսը, ինչպես նաև «Հայաստան» բարեգործական հիմնադրամի և «Ղարաբաղ Տելեկոմի»աշխատանքը։ Ղուկասյանը նաև պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-20-ը ինքը Բակո Սահակյանի հետ եղել է Երևանում և խնդրել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել պատերազմը:

«Դատավարությանը» կշարունակվի հուլիսի 3-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Leave a Comment