https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=70ba6d5f42
«Կոմոն» ձեռք կբերի «Բետիսի» վինգերին
«Կոմոն» համաձայնության է հասել Խեսուս Ռոդրիգեսի տրանսֆերի շուրջ «Բետիսի» հետ 22.5 միլիոն եվրոյի + բոնուսների դիմաց, ինչի արդյունքում իսպանական ակումբը կստանա 28 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 19-ամյա իսպանացի թևայինը շուտով կանցնի բժշկական զննում, որը տեղի կունենա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը։
«Բետիսի» կազմում իսպանացին մասնակցել է 15 հանդիպման և դարձել 2 գոլի հողինակ։