
«Նոան» անցկացրեց իր չորրորդ և վերջին ընկերական հանդիպումը՝ մրցելով Սերբիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ժելեզնիչար Պանչևո» ակումբի դեմ: Խաղն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Նոայի» կազմում աչքի ընկան Վիրջիլ Պինսոնը և Զավեն Խուդավերդյանը:
Այսպիսով, «Նոան» հաջողությամբ ավարտեց մարզական հավաքի բոլոր չորս ստուգողական խաղերը և շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Աղբյուրը` «Նոա»