
Թուրքիայում անտառային հրդեհները հասել են թուրքական հայտնի հանգստավայրերին: Իզմիրից օդանավերի չվերթերը դադարեցվել են, որոշ շրջաններում բնակչությանը տարհանում են: Իզմիրում, Բիլեջիկում և Հաթայում արդեն տարհանվել է ավելի քան 50,000 մարդ:
Թուրքիայից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ ամենածանր իրավիճակը էգեյան ծովի ափին է. իշխանությունները ստիպված են եղել ավիացիա կիրատել հրդեհները մարելու համար:
Անտառային հրդեհների հետ կապված հրկիզման կասկածանքով բերման է ենթարկվել 31 մարդ, որոնցից 10-ը ձերբակալվել են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա ասել է, որ հունիսի 1-ից մինչ օրս երկրում տեղի է ունեցել 1516 անտառային հրդեհ, որոնցից 1507-ը վերահսկողության տակ են վերցվել։ Հրդեհների մարմանը մասնակցում է 27 ինքնաթիռ, 105 ուղղաթիռ և 14 անօդաչու թռչող սարք, 25,000 մարդ և 6,000 մեքենա։