Արցախում ադրբեջանցի ոստիկանն ականի պայթյունից վիրավորվել է

Արցախի Նոր Կարմիրավան գյուղական համայնքում (ադրբեջանական կողմն այն անվանում է Աղդամի շրջանի Պապրավենդ գյուղ) ականի վրա ոստիկան է պայթել։ Այս մասին հաղորդում են Ադրբեջանի ՆԳՆ-ն, գլխավոր դատախազությունն ու ականազերծման գործակալությունը։

«Աղդամի շրջանի Պապրավենդ գյուղում հակահետևակային ականի վրա պայթյունի հետևանքով վիրավորվել է Աղդամի շրջանի ոստիկանության աշխատակիցը»,- ասվում է հայղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուժածի աջ ոտնաթաթն անդամահատվել է։

Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment