ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է պատմական գործադիր հրամանագիր, որով չեղարկվում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ «աջակցելու երկրի կայունության և խաղաղության ուղուն», հայտնել է Սպիտակ տունը։
Հրամանագիրը վերացնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, մինչդեռ նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա համախոհների, «մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքին առնչվող անձանց, ԴԱԻՇ-ի կամ դրան առնչվող անձանց և իրանական միջնորդների նկատմամբ պատժամիջոցները մնում են, ասված է հայտարարության մեջ։
«Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է գնահատել պատժամիջոցները ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու հնարավորությունը, եթե որոշակի չափանիշներ բավարարվեն՝ ըստ «Կեսարի օրենքի», որը նախատեսում է Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներ վայրագությունների համար։ Հրամանը հնարավորություն տալիս մեղմացնել որոշակի ապրանքների արտահանման վերահսկողությունը և վերացնում Սիրիային տրամադրվող որոշակի օտարերկրյա օգնության սահմանափակումները։»
Հրամանը հանձնարարում է պետքարտուղարին վերանայել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի՝ որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, որակավորումը։ Հրամանը հանձնարարում է պետքարտուղարին վերանայել Հայաթ Թահրիրին և Ահմեդ աշ-Շարաային որպես հատուկ նշանակության գլոբալ ահաբեկիչներ ճանաչելը։ Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է վերանայել Սիրիային որպես ահաբեկչության պետական հովանավոր ճանաչելու հարցը։
«Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է ՄԱԿ-ում ուսումնասիրել պատժամիջոցների մեղմացման տարբերակները՝ Սիրիայում կայունությունը պահպանելու համար», – ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։