
«Հարցազրույց»-ի եթերում ո՞նց որոշեցիք, որ «հանցավոր խմբի» ղեկավարը Գալստանյանն է հարցին ՔԿ նախագահը պատասխանեց, որ այս եզրահանգմանը եկել են՝ հաշվի առնելով՝ ով է կազմակերպում, հրահանգներ տալիս:
Ըստ նրա՝ քննության հիմնական ուղղություններից մեկն է լինելու նաև երկրում ահաբեկչություն նախապատրաստած հանցախմբի ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը:
«Մենք դեռ որոշ մասն ենք հրապարակել են գործիքների, միջոցների, բաներ կան, որոնց ձեռքբերումը ենթադրում է որոշակի ֆինանսական միջոցներ և ֆինանսական հնարավորություններ: Արդեն հրապարակված գաղտնալսման ձայնագրություններից մեկում նաև խոսվում է, երբ որ պատերի տակ գյուլլենք, նաև կազմակերպվելու էր, ըստ էության, դրանց ֆինանսավորման և փոխհատուցման հարցը:
Այսինքն, այս առումով մեր հենց քննության ուղղություններից մեկը լինելու է նաև այն, որպեսզի պարզենք հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրները, և էդ մասով նույնպես քննությունը համապատասխան ընթացքում մենք պաշտոնական հաղորդագրություն կունենանք»,- ասաց Արթուր Պողոսյանը: