Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին – Armenia Today

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևանում հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 24-26 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։

Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-30 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 29-31 աստիճան Ցելսիուսի։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-24 աստիճան, լեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան։

Արցախում հուլիսի 1-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment