Aurora News | Իլոն Մասկն ամերիկացիներին խոստում է տվել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում խոստացել է, որ Կոնգրեսի այն անդամները, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծախսերի և հարկերի վերաբերյալ օրինագծին, կպարտվեն հաջորդ տարի նախնական ընտրություններում։

«Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ, որը պաշտպանել է պետական ​​ծախսերի կրճատումը, ապա անմիջապես քվեարկել է պատմության մեջ պարտքի ամենամեծ աճի օգտին, պետք է ամոթից գլուխ կախի։ Եվ նրանք կպարտվեն նախնական ընտրություններում հաջորդ տարի», – գրել է Մասկը։

Leave a Comment