Այս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի։ Հայտնում է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։
Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում»,- նշել է նա։
—00—ՍՊ