Պրոֆեսոր Արմեն Չարչյանին «Զվարթնոցում» թույլ չեն տալիս հատել սահմանը. պաշտպան

https://arm.sputniknews.ru/20250701/prvofesvor-armen-charchjanin-zvartnvocum-tujl-chen-talis-hatel-sahmany-90817061.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/11/52776832_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fc5e8071e87b04f09ab92db554198b1a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն չարչյան, «զվարթնոց» օդանավակայան, արգելք, բժիշկ, էրիկ ալեքսանյան, պաշտպան

արմեն չարչյան, «զվարթնոց» օդանավակայան, արգելք, բժիշկ, էրիկ ալեքսանյան, պաշտպան

Բաժանորդագրվել

Պաշտպանի կարծիքով` սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Պրոֆեսոր Արմեն Չարչյանին «Զվարթնոցում» թույլ չեն տալիս հատել սահմանը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ, որտեղ մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը, հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ, այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել»,–գրել է պաշտպանը։

Ալեքսանյանը նշում է, որՉարչյանի տեղաշարժի սահմանափակումը վաղուց վերացված է, դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, և դեռևս հունիսի 23-ին ոստիկանությունից հավաստիացրել են, որ համակարգում առկա սահմանափակումը վերացված է, սակայն ԱԱԾ–ն արգելում է նրա ելքը երկրից։

Պաշտպանի կարծիքով` սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։

Հիշեցնենք` 2021թ. հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
2021–ի դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
2024թ․ փետրվարի 5–ին դատարանն Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։
2024թ․ նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց։ Դատախազը պահանջում էր Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Leave a Comment