Ուկրաինան հարվածել է Դոնեցկին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ուկրաինան հարվածել է Դոնեցկին

Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հեռահար հրթիռներով հրետակոծության հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Ցավոք, Վորոշիլովսկի շրջանում կան տուժածներ. զոհվել է մեկ կին, իսկ մեկ դեռահաս և մեկ տղամարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- ասել է Պուշիլինը։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ավերվել են քաղաքի կարևոր օբյեկտները, այդ թվում՝ Սոկոլի շուկայի առևտրի կենտրոնները, կենտրոնական հանրախանութը և բանկը։

Ինչպես գրել է «Վզգլյադ» թերթը, Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկին հարվածել է «Storm Shadow» հրթիռներով։

Leave a Comment