Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. քամուց վնասվել են տանիքներ, գույք

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերում ուժեղ կարկուտ է տեղացել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Բաղրամյանի համայնքապետարանից։
Ուժեղ քամու պատճառով վնասվել են տանիքներ և գույք։
Այս պահին բնակավայրերում սկսվել էր ծիրանի ակտիվ բերքահավաքը։

Leave a Comment