
Հնդկաստանի հարավում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Թելանգանա նահանգում գտնվող գործարանում պայթյունը տեղի է ունեցել հունիսի 30-ի առավոտյան, որից հետո հրդեհ է բռնկվել։ Կան տասնյակ վիրավորներ: