«Nemra»-ն ելույթ կունենա Զեմֆիրայի համերգին – Showbiz.am

Հուլիսի 4-ին «Nemra» ռոք խումբը ելույթ կունենա Զեմիֆերայի համերգին: 

«45 րոպե հատուկ հյուր ենք լինելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ռոք խմբի մենակատար Վան Նեմրան:

«Բեմը կիսելը Զեմֆիրայի նման լեգենդի հետ մեծ պատիվ է, և մենք պատրաստ ենք այն անմոռանալի դարձնել»,- նշել է «Nemra»-ն ։

Վան Եղիազարյանը նշեց, որ Զեմֆիրայի համերգի պրոդյուսերից են զանգ ստացել. «Ասաց, որ տարբեր տեղերից լսել է մեր մասին, անգամ ներկա է եղել մեր Մոսկվայի համերգին ու շատ ուրախ կլինեն, որ իրենց համերգի հատուկ հյուրը լինենք»,- պատմեց Վանը: 

Հիշեցնենք՝ ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում: Համերգը կկայանա «Հրազդան» ստադիոնում:

Leave a Comment