Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է 381 դիակ, որոնք կուտակված են եղել մասնավոր դիակիզարանի ներսում՝ առանց դիակիզման։
Չիհուահուա նահանգի դատախազությունը տեղեկացնում է, որ դիակները բալզամացված են եղել և անզգուշորեն գցված են եղել հատակին՝ իրար վրա։ Հաղորդվում է, այս ամբողջ ընթացքում հարազատները ստացել են այլ մարդկանց աճյուններ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվածների հարազատներին տրամադրվել են ոչ թե մոխիրներ, այլ այլ նյութ, ինչը վկայում է խաբեության մասին։
Իշխանությունները դեռևս չեն հայտնել՝ արդյոք հայտնաբերված դիակները կապ ունեն կազմակերպված հանցավորության հետ։ Մեքսիկան վերջին տարիներին պայքարում է դատաբժշկական համակարգի ծանր ճգնաժամի դեմ՝ պայմանավորված դիակների մեծ քանակով, կադրերի պակասով և ֆինանսավորման սահմանափակություններով։
