Թրամփն առաջարկել է բյուջետային խնայողությունների համար «ավելի մանրամասն ուսումնասիրել» Մասկի գործունեությունը

Իլոն Մասկը կառավարությունից ստացել է ամենաշատ սուբսիդիաները, առանց դրանց նա ստիպված կլիներ փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հավելել է, որ «այլևս հրթիռների արձակում, արբանյակներ կամ էլեկտրական մեքենաների արտադրություն չի լինի», ինչը կհանգեցնի բյուջետային խնայողությունների։ Թրամփը նաև առաջարկել է «ավելի մանրամասն ուսումնասիրել» Մասկի գործունեությունը։

Մասկը մինչև վերջերս Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) համակարգողն էր։ Նա, ըստ էության, Թրամփի մերձավոր շրջապատի անդամ էր: Սակայն, ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների, ԱՄՆ նախագահի և գործարարի հարաբերություններում լուրջ խնդիրներ են ծագել, որոնք կապված են նաև Մասկի բիզնես շահերի հետ:

Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել էր պետական ​​ծախսերի կրճատման մասին օրինագիծը:

Leave a Comment