Դերասանուհի Անի Լուպեն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է արել.
«Ես սիրում եմ իմ կյանքը։ Ես՝ ես եմ։ Ես ազատ եմ։ Երբ միտքդ, սիրտդ, հոգիդ և մարմինդ ներդաշնակության մեջ են, կարող ես ասել` ես երջանիկ եմ»:
Նշենք, որ դերասանուհին խաղում է Կամերային թատրոնում:





