Երևանի բակերից մեկում թթենին արմատից պոկվել ու ընկել է. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 87 շենքի մոտ ծառը տապալվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը։

Օպերատիվորեն մեկնել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ճյուղերը տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a Comment