Aurora News | 7 տարի այդ հարցը չի լուծվել, առաջիկա 7 տարում չի էլ լուծվի. Թագուհի Թովմասյան

Ես պարբերաբար գրություններ եմ ուղարկում Տարածքային կառավարման նախարարություն և պահանջում մեկ հարցի պատասխան՝ Վարդենիսի 36 գյուղերում, ե՞րբ կլինի տրանսպորտ: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«2019 թվականից ասում են, որ  տարվում են աշխատանքներ, կհայտարարվի մրցույթ, կգտնվեն ռեսուրսներ, բայց այդ հարցը այդպես էլ չի լուծվում: Մայրաքաղաքից դուրս մարդիկ են ապրում»,- ասել է պատգամավորը:

Ի պատասխան պատգամավորի հարցին նախարարի տեղակալը Արմեն Սիմոնյան նշել է, որ  Գեղարքունիքի մարզում մրցույթներ հայտարարվել են, սակայն հաղթող կազմակերպությունը չի ներկայացրել իր բոլոր հետևանքները: 

«Ես արձանագրեցի, որ 7 տարի այդ հարցը չի լուծվել առաջիկա 7 տարում չի էլ լուծվի»,- հավելել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մանրամասերը՝ տեսանյութում:

Leave a Comment