Aurora News | Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ավարտված են

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։

Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ 1 տարի առաջ հայտնել էր Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ լինելու մասին։

Leave a Comment