Այս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի





Այս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի:

Իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։
Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում։

***

Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին

Ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։

Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։

Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։

Արմեն Չարչյանի փաստաբան
Էրիկ Ալեքսանյան



Leave a Comment