Հայտնի է՝ ինչը հետ կպահի Իսրայելին և ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ նոր հարձակումներից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են Թեհրանին դրդել զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։ Նման կարծիք է հայտնել ամերիկյան պատվիրակության նախկին անդամ Ալան Էյրը, նրա խոսքերը փոխանցում է The Wall Street Journal-ը:

«Եթե Իրանը որոշի զենք ստեղծել, ապա դրա համար շատ ժամանակ կպահանջվի։ Բայց, որքան էլ պարադոքսալ էմենք կարող էինք ամրապնդել նրանց վճռականությունը միջուկային զենք ստեղծելու ձգտման հարցում արդեն հիմա», – նշել է նա։

Պարբերականի տվյալներով՝ Իսլամական Հանրապետության որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ ատոմային ռումբը «միակ զենքն է, որը կարող է Իսրայելին և ԱՄՆ-ին հետ պահել նոր հարձակումներից»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment