Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Իժևսկում գտնվող «Կուպոլ» էլեկտամեխանիկական գործարանի դեմ իրականացված անօդաչու հարձակումը չի մնա անպատիժ։ Նրա խոսքով՝ Կիևը փորձում է սրել հակամարտությունը և սանձազերծել նոր սադրանքներ։
Սենատորի խոսքով՝ Ռուսաստանը հիշում է նման գործողությունները և պատրաստ է «համարժեք պատասխան տալ»՝ կանխելու համար հետագա վնասը։ Նա նշել է, որ Կիևի ռեժիմը «ապրում է պատերազմի սրման երազանքով» և սպառազինություն է ծախսում նման հարձակումների համար։
Հուլիսի 1-ի գիշերը երկու «Լյուտի» տիպի անօդաչու սարքեր փորձել են հարվածել Իժևսկում գտնվող ռազմարդյունաբերական գործարանին։ Տեղեկությունների համաձայն՝ շենքի վերին հարկը վնասվել է, տարածքում ծուխ է նկատվել, գրում է Лента.ру-ն։