ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։
«Առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպումներ են նախատեսված Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բելգիական քաղաքական շրջանակների հետ։
Առանձին հանդիպում է նախատեսված նաև Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գործընկերների հետ։
Այսօր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի / EAFJD – European Armenian Federation for Justice and Democracy գրասենյակում ընկեր Գասպար Կարապետյանի հետ քննարկեցինք նախատեսվող հանդիպումների օրակարգային հարցերը»։