Տեսանյութեր
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է Իսրայելի իշխանությունների կողմից իր դեմ մահափորձի մասին: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Իսրայելը լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ փորձել է հարված հասցնել այն շրջանին, որտեղ մենք անցկացրել ենք խորհրդակցություն», – հայտնել է Իրանի նախագահը։
Պեզեշկիանը հավելել է՝ փորձը կատարվել է մոտ մեկուկես տարի առաջ, սակայն ապարդյուն։ ԱՄՆ-ն ներգրավված չէր դրանում։