Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին


ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում տեղի ունեցած ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով  տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

 

Նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

117 դիտում

Leave a Comment