ՌԴ-ն պատերազմի ընթացքում ամենամեծ թվով ԱԹՍ-ն է արձակել Ուկրաինայի վրա․ տեսանյութ


Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային նոր հարված է հասցրել Ուկրաինային։

Հարվածների գլխավոր թիրախում է հայտնվել Լուցկ քաղաքը, որի վրա արձակվել են 5 «Կինժալ» հրթիռ և տասնյակ ԱԹՍ-ներ։  

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընդհանուր առմամբ ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ երկրի վրա արձակվել է 728 ԱԹՍ, ինչն ամենամեծ թիվն է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Բացի այդ՝ Ուկրաինայի վրա են արձակվել 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներ։ 

ԱԹՍ-ներից 718-ը և «Իսկանդեր» թևավոր հրթիռներից 7-ը խոցվել են կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Լուցկի վրա արձակվել է ավելի քան 50 ԱԹՍ, որոնցից 4-ը հարվածել են թիրախներին, ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 14 վայրում։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։ 

Ուկրաինան էլ ԱԹՍ-ներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Կուրսկում կան 3 զոհ, 7 վիրավոր։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

136 դիտում

Leave a Comment