Խաթունիկ Կտրիճովնա․ կուսակրոն եպիսկոպոսն աղջկան տվել է մոր անունը, հայրանվան հարցում չի կեղծել․ Հարությունյան


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի ապրիլին հրապարակված հոդվածին՝ Կտրիճ Ներսիսյանի ենթադրյալ դստեր մասին «ԻՍԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴՍՏԵՐ ԿՈՇԻԿԻ ՉԱՓԸ ՁԵԶ ՉԻ՞ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ» վերնագրով՝ անուններով, հասցեով, աշխատավայրով և այլն՝:

«2015-ին բացահայտում էր Կտրիճ Ներսիսյանի դստեր անունը, հիմա փրկում նրան։

«Հրապարակ» օրաթերթի իմ շատ «սիրելի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ու խմբագրությունն իրենց պարբերականի էջերում Եկեղեցին ատամներով պաշտպանում են իշխանության ներկայացուցիչներից՝ էլ միջամտություն եկեղեցու ներքին գործերին, էլ անձնական կյանքի անձեռնմխելիություն, էլ օրենքով սահմանված եկեղեցի-պետություն հարաբերություններ…:

Ստորև տիկին Օհանյանի թերթում 2015 թվականի ապրիլին հրապարակված մի հոդված է Կտրիճ Ներսիսյանի ենթադրյալ դստեր մասին «ԻՍԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴՍՏԵՐ ԿՈՇԻԿԻ ՉԱՓԸ ՁԵԶ ՉԻ՞ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ» վերնագրով՝ անուններով, հասցեով, աշխատավայրով և այլն՝:

Հոդվածում կարդում ենք. «… Սարյան 16 հասցեում գտնվող բավականին մեծ ու շքեղ «Curatio LTD» դեղատանը հայտնաբերեցինք Խաթունիկ Կտրիճովնային: Ի դեպ, անտեղյակների համար ասենք, որ Կտրիճը Գարեգին Բ-ի ավազանի՝ աշխարհիկ անունն է: Փաստորեն, այն ժամանակ կուսակրոն եպիսկոպոսն իր աղջկան տվել է մոր անունը եւ հայրանվան հարցում էլ չի կեղծել»:

Բայց արի ու տես, որ սույն հոդվածում ամեն ինչ կա՝ է՜լ միջամտություն Եկեղեցու ներքին գործերին, է՜լ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում, է՜լ… Եսիմ, է…

Ամեն Աստծո օր ականատես ենք երեսպաշտության մաստեր-կլասի»:,- գրել է նա և կից հրապարակել թերթի լուսանկարը։

517127464_10162937493023501_1153429318806154480_n.jpg (388 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

262 դիտում

Leave a Comment