Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել խաղաղության օրակարգի ՀՀ ջանքերը


Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերի: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ ջանքերը և ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

94 դիտում

Leave a Comment