«Դուրս հանեք թույնը մեր եթերից»․ ակցիա՝ ընդդեմ ռուսական ալիքների հեռարձակմանը Հայաստանի հանրային եթերում


Մի խումբ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, «Հանուն հանրապետության» կուսակցության անդամներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանի հանրային եթերային տարածքում։

Նանք «ո՛չ թշնամու ալիքներին», «ռուսական թույնը դուրս մեր եթերից» գրությամբ պաստառներ էին ցուցադրում։

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ համապատասխան գերատեսչությունները այս հարցի վերաբերյալ իրենց վերաբերմունքը արատահայտել են։

«Հույս ունեմ, որ այս անգամ այդ վերաբերմունքը և մեր գերատեսչությունների կողմից գործողության անցնելու հորդորը գործադիրը նկատի կառնի։ Ես խոսել եմ նաև ԲՏԱ նախարարի հետ, պայմանավորվել ենք հանդիպել։ Օրենքը հնարավորություն տալիս է անջատել հիմքից ռուսական ալիքները, երկու պետական հեռուստաընկերությունները»,- ակցիա ընթացքում հայտարարել է նա։

517826940_24694904123445386_4019994886162981511_n.jpg (110 KB)

517592728_24694903943445404_6786476750000887132_n.jpg (120 KB)

516940390_24694878753447923_482534330270064933_n.jpg (175 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

131 դիտում

Leave a Comment